Վրաստանի ՊՆ ռազմական ակադեմիան նշել է կազմավորման 23-ամյակը

Մայիսի 28-ին Գորիում տեղակայված Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիան նշել է կազմավորման 23-ամյակը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն,ակադեմիայի պետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վասիլ Կոպեյկինը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ողջունում է ակադեմիայի կուրսանտներին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ողջունում է ակադեմիայի կուրսանտներին

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջոցառման ընթացքում պարգևատրվել է ակադեմիայի անձնակազմը:

Պարգևատրման արարողություն

Պարգևատրման արարողություն

Ակադեմիան նշել է կազմավորման 23-ամյակը

Ակադեմիան նշել է կազմավորման 23-ամյակը

Տեղեկացնենք, որ ակադեմիան հիմնադրվել է 1993 թվականի մայիսի 28-ին: Սկզբնական շրջանում ակադեմիայում ուսման տևողությունը 4 տարի էր, սակայն 2005 թվականից ներմուծվեցին նաև 18-ամսյա արագացված դասընթացները: Ըստ պաշտպանության նախարարության՝ ակադեմիայում պատրաստվում են հրետանավորներ, ավիացիայի, հակաօդային պաշտպանության մասնագետներ, կապավորներ, տանկիստներ, ինժեներներ և այլն: Ընդունվելու դեպքում կուրսանտները Վրաստանի պաշտպանության նախարարության հետ 10 տարով պայմանագիր են կնքում: Ավարտելիս կուրսանտներին տրվում է «լեյտենանտի» կոչում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *