Daily Archives: Ապրիլ 2, 2016

Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստները գերազանցում են պաշտոնական թիվը. նախնական

Ադրբեջանի ԶՈւ խոցված Մի-24 ուղղաթիռներից մեկի սպանված օդաչուն`Բաքիր Իսմայիլով (Bəkir Ismayılov) Ապրիլ 2, 2016 22:46 | RAZM.INFO - Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր 12 սպանվածների մասին, սակայն մինչ այժմ Ադրբեջանի զինուժի` հայտնի դարձած կորուստներն արդեն 14-ն են: Continue reading

ՀՀ նախագահ. Հայկական բանակն ունի 18 զոհ, մոտ 35 վիրավոր (վիդեո)

Ապրիլ 2, 2016 20:31 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 2-ին, հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախի պաշտպանության բանակն ունեցել է այս պահի դրությամբ 18 զոհ, մոտ 35 վիրավոր։ Continue reading

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող

Ապրիլ 2, 2016 19:51 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 2-ին, Ստեփանակերտից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող։ Երկուսին վիրահատում են, մյուսին վիրահատելու կարիք չկա։ Continue reading

Պաշտպանության բանակը ներկայացրել է թշնամու կորուստները

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողների դիակները Ապրիլ 2, 2016 19:01 | RAZM.INFO - Արցախում շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Continue reading

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է հրետակոծությունից վիրավորվածների մասին

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը Ապրիլ 2, 2016 18:11 | RAZM.INFO - Ապրիլի 2-ին Արցախի առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով հակառակորդի հրետակոծության հետևանքով վիրավորված անձանց տվյալները։ Continue reading

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած՝ հայկական կողմի «մեծաթիվ զոհերի» մասին լուրը

Ապրիլ 2, 2016 17:57 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը Արցախի տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն մասնակիորեն հաստատել է իր տեխնիկայի և զինուժի կորուստները

Ադրբեջանի՝ Մի-24 Super Hind հարվածային ուղղաթիռը վարժանքի ժամանակ։ Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից Ապրիլ 2, 2016 17:01 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ արցախյան ճակատում ընթացող մարտերի հետևանքով իրենք կորցրել են 1 Մի-24 ուղղաթիռ, 1 տանկ և 12 զինծառայող: Continue reading

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է Սեյրան Օհանյանի հետ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ապրիլ 2, 2016 16:59 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ Արցախում տիրող իրավիճակի մասին։ Continue reading

Արցախում վիրահատել են հրետակոծության հետևանքով վիրավորված երեխաներին

«Արևիկ» մանկական հիվանդանոցի նկարը Ապրիլ 2, 2016 14:34 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ հրետակոծման հետևանքով վիրավորված երկու երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հովսեփ Մարգարյանը: Continue reading

«Ստեղից փախնել ա պետք». Ադրբեջանի բնակիչների խուճապահար արձագանքները (վիդեո)

Ադրբեջանակն լրատվամիջոցները նշում են, որ Թարթառի շրջանում զոհեր ունեն, «հայկական կողմը հրետակոծում է բնակավայրերը» Ապրիլ 2, 2016 14:17 | RAZM.INFO - Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը խուճապային տեղեկություններ են տարածում առաջնագծից` շատ անգամ նույնիսկ նշելով հարյուրավոր սպանվածների ու վիրավորների մասին: Այդ գրառումներից և տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմի հարձակողական գործողություններն Արցախի հյուսիս-արևելքում և արևելքում տապալվել են։ Continue reading