Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է հրետակոծությունից վիրավորվածների մասին

Ապրիլի 2-ին Արցախի առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով հակառակորդի հրետակոծության հետևանքով վիրավորված անձանց տվյալները։

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և Հայկ Թորոսյանը (ծն. 1997թ.) գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:

Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք վերակենդանացման բաժանմունքում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *