Արցախում վիրահատել են հրետակոծության հետևանքով վիրավորված երեխաներին

Ադրբեջանի ԶՈւ հրետակոծման հետևանքով վիրավորված երկու երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հովսեփ Մարգարյանը:

«Երեխաների վիճակը ծանր է, բայց կայուն, իրավիճակը վերահսկելի է: Ամեն ինչ արվել է, վիրահատությունները կատարվել են երկուսի մոտ էլ: Հիմա նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` վերահսկողության ներքո» — ասաց գլխավոր բժիշկը:

Նրա տեղեկացմամբ` երեխաները 12 և 13 տարեկան են, նրանցից մեկի մոտ ազդրոսկրի բեկորային կոտրվածք է, տրավմատիկ շոկ, երկրորդի մոտ փափուկ հյուսվածքների մասի վնասվածք` շոկային վիճակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *