Այսօր՝ ապրիլի 2-ին, հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախի պաշտպանության բանակն ունեցել է այս պահի դրությամբ 18 զոհ, մոտ 35 վիրավոր։
Ըստ նախագահի՝ ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը։ Ադրբեջանական կողմը կիրառել է տարբեր տեսակի զինատեսակներ, հրետանի, զրահատեխնիկա, ավիացիա։ Հակառակորդն ունի զգալի կորուստներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի։
Սերժ Սարգսյանը հայտարարել է նաև, որ հայկական բանակը գործում է նախապես մշակված պլանի։ Այժմ լարված է իրադրությունն Արցախի հարավում և հյուսիսում։ Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության համար։
2 responses to “ՀՀ նախագահ. Հայկական բանակն ունի 18 զոհ, մոտ 35 վիրավոր (վիդեո)”