Հայկական զինուժի կորուստները 2017-ի հունվարին. Razm.info

2017-ի հունվարի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երեքը ոչ մարտական են:

Մարտական կորուստներ

• Հունվարի 15-ին Երևանի կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

• Հունվարի 18-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի հրազենային կրակոցից զոհվել է զինծառայող, 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:

• Հունվարի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Հունվարի 16-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի հետ վարվելու կանոնները խախտած ծառայակցի կրակոցից մահացել է պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):

• Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Զինծառայողը ինքնասպանություն է գործել, ծառայակիցը մեղադրվում է ինքնասպանության հասցնելու համար:

• Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Նրան տեղափոխել են զորամասի բուժկետ, որտեղ Ափինյանը մահացել է:

Վիրավոր

• Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արցախի ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենի կրակոցից վիրավորվել է զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը:

• Հունվարի 22-ին Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող Ալեքսեյ Սերգեյի Ավանեսյանը: Նրան տեղափոխել են Երևան։

Աղբյուրներ

Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Բացի այդ, Razm.info-ն տարբերակում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի պայմանավորվածության խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։

Razm.info մասնագիտացված կայքն ամփոփել է նաև 2016 թվականին Հայաստանի զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակը) մահվան դեպքերը և Ադրբեջանի բանակում հայտնի կորուստները։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *