Նախնական տվյալներով` հունվարի 26-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Նրան տեղափոխել են զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում Ափինյանի մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ մահացած զինծառայողը ծնվել էր 1998 թ.՝ Արմավիրի մարզում: