Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արցախի ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը Արցախի շփման գծում Ադրբեջանի զինուժը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է ավելի քան 60 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց:
[Լրացում] Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Գուրգեն Սարգսյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Առաջին կայազորային քննչական բաժնում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info