4-րդ բանակային կորպուսում ամփոփվել է 2016-ի ուսումնական տարին

Անցկացվել է 4-րդ բանակային կորպուսի ռազմական խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա արդյունքները: Նիստին ներկա են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ ԳՇ պետի մասնակցությամբ անցկացվել է 4-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստը

ՀՀ ԳՇ պետի մասնակցությամբ անցկացվել է 4-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստը

Զեկույցների միջոցով ներկայացվել է զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրները, մարտական հերթապահության կազմակերպման առանձնահատկությունները:

Զեկուցվել է նաև տարվա ընթացքում կատարված աշխատանքների, զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման, թիկունքային ապահովման հարցերի և կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Նիստի ներկա են եղել նաև Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և կայազորի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանն իր զեկուցել է, որ ենթակա զորամասերը 2016թ. արդյունքներով դրական առաջընթաց են արձանագրել։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը դրական է գնահատել բանակային կորպուսի 2016թ. ուսումնական տարվա ամփոփիչ արդյունքները և հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *