Դիարբեքիրում սպանվել է 4 թուրք հատուկջոկատային ոստիկան

Հունվարի 16-ի երեկոյան Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում պայթեցվել է թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժեր տեղափոխող զրահապատ մեքենա, ինչի հետևանքով, նախնական տվյալներով սպանվել է 4, վիրավորվել՝ առնվազն ևս 2 ոստիկան։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

 

Թուրքական կողմը կատարվածի համար մեղադրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) կառույցին։ Զրահապատ մեքենան պայթեցվել է ինքնաշեն, հեռակառավարվող ռումբի միջոցով։ Վիրավորված երկու ոստիկանի կյանքը ևս վտանգի տա է։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին թուրքական զինուժը քրդերի հետ բախումներում կորցրել էր երեք զինծառայող։ Նշենք նաև, որ հունվարի 13-ին Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը Դիարբեքիրի Լիջե և Հանի գավառների տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) շարքերում ղեկավար դիրք զբաղեցնող զինյալներին «հայտնաբերելու և վնասազերծելու» ռազմական գործողություններ էին սկսել:

2 responses to “Դիարբեքիրում սպանվել է 4 թուրք հատուկջոկատային ոստիկան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: Սղերթում PKK-ն կրակել է Թուրքիայի ԶՈւ զորամասի վրա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *