Հունվարի 13-ին Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը Դիարբեքիրի Լիջե և Հանի գավառների տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) շարքերում ղեկավար դիրք զբաղեցնող զինյալներին «հայտնաբերելու և վնասազերծելու» ռազմական գործողություններ է սկսել:
Այս մասին հայտնում է թուրքական «En Son Haber» լրատվակայքը:
Գործողության շրջանակներում արդեն իսկ ձերբակալվել է մեկ անձ, ոչնչացվել է 5 թաքստոց: Թուրքական ուժայինները նաև որոշակի քանակությամբ զենք, զինամթերք են առգրավել:
Ավելացնենք, որ Դիարբեքիրում հատկապես ուժեղ բախումներ գրանցվել են 2015-16 թթ., մասնավորապես՝ 2016 թ. ձմռանը: Այդ ընթացքում թուրքական զինուժի, ուժային կառույցների և քրդական կառույցի պայքարը վերածվել էր գեթե քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում մասնավորապես Դիարբեքիրի կենտրոնը՝ Սուրը, ավերվեց:
Վերջին հատվածում բախումները տեղափոխվել են լեռնային շրջաններ: Քրդական կառույցը առավելապես որդեգրել է ահաբեկչությունների, իսկ թուրքական կառավարական ուժերը՝ առանձին գործողությունների մարտավարությունը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info