Հունվարի 22-ի երեկոյան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռնականետներով կրակել են Թուրքիայի ԶՈւ՝ Սղերթում տեղակայված հատուկ նշանակության 3-րդ բրիգադի տեղակայման վայրի ուղղությամբ։ Թուրքական կողմը հայտարարում է, որ կորուստներ չունեն ու անցել են հակահարձակման։ Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի զինված ուժերը միջադեպի վայր մեծ թվով զրահապատ մեքենաներ են ուղարկել։ Նշվում է, որ Սղերթում քրդական կառույցի դեմ ռազմական գործողություններ են սկսվել։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին թուրքական զինուժը քրդերի հետ բախումներում կորցրել էր երեք զինծառայող։ Հունվարի 16-ի երեկոյան Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում պայթեցվել էր թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժեր տեղափոխող զրահապատ մեքենա, ինչի հետևանքով սպանվել էր 4, վիրավորվել՝ առնվազն ևս 2 ոստիկան։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info