Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական զորավարժություն են անցկացրել

Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի հրետանավորները  զորավարժության ընթացքում պայմանական ահաբեկիչներին հայտնաբերելուց, նրանց կոորդինատները և շարժման արագությունը ճշտելուց հետո  2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով  ոչնչացրել են նրանց։ 

Այս մասին հունվարի 16-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։

Զորավարժության ընթացքում ուշադրություն է դարձվել նաև հետախուզության վարման, անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախի կոորդինատների որոշման հարցերին։

ՌԴ ԶՈւ 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբ

ՌԴ ԶՈւ 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից

Նշենք, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչը մտահոգություն է առաջացնում, որ այդտեղից՝ Տաջիկստան կարող են ներխուժել ինչպես «Թալիբանի», այնպես էլ՝ «Իսլամական պետության» զինյալները:

Այս պատճառով Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժությունները պարբերական բնույթ են կրում, իսկ 2015-ի մայիսին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերն անցկացրել են «Աֆղանստանից Տաջիկստան ներխուժած» պայմանական զինված խմբավորման ոչնչացման սցենարով զորավարժություն, որին մասնակցել է նաև հայկական ստորաբաժանում :

Ռուսաստանյան 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի  և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանգրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ 2012-ի բանակցություններից հետո երկու պետությունները ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմաբազան Տաջիկստանում կշարունակի մնալ մինչև 2042 թվականը։ Ռազմաբազայում ծառայում է ՌԴ զինված ուժերի շուրջ 7,5 հազար զինծառայող։

One response to “Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական զորավարժություն են անցկացրել

  1. Pingback: Տաջիկստանում շարունակվում է հակաահաբեկչական զորավարժությունների շարքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *