Սիրիայում ընթացող Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողության ժամանակ անհետ կորած թուրք զինծառայողներ Քըվանջ Քասըքչըն և Մուհամեդ Դուրան Քեսքին սպանված են։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։
Զինծառայողները անհետացել էին նոյեմբերի 29-ին։ ԻՊ-ն հայտնել էր նրանց գերեվարելու մասին։ Դեկտեմբերի 22-ին ԻՊ-ն տեսանյութ տարածեց, որտեղ ցուցադրվում էր Թուրքիայի ԶՈւ երկու այլ զինծառայողների՝ Ֆեթիհ Շահինի և Սևդար Թաշիի ողջակիզումը։
Տեսանյութի հրապարակումից հետո ՝ դեկտեմբերի 23-ին, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ այդ պահի դրությամբ «Իսլամական պետության» ձեռքում կա գերեվարված 3 թուրք զինծառայող։ Սակայն Ըշըքը չէր խոսել ողջակիզված երկու զինծառայողի մասին՝ նշելով, որ գերի վերցված զինծառայողների մասին հստակ տեղեկություններ չկան։
Այս ամենից կարելի է ենթադրել, որ ԻՊ ձեռքում եղել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող. երկուսին ողջակիզել են, ևս երկուսը սպանված են, իսկ մեկը դեռ նրանց ձեռքում է։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info