Հյուսիսարևմտյան Իրանում ահաբեկիչների են ձերբակալել

Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը  հյուսիսարևմտյան նահանգ  Քուրդիստանի Մարիվան քաղաքում ձերբակալել  են 4 ահաբեկչի: Այս մասին հայտնում  է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանի ԶՈւ «Իմամ Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Իրանի ԶՈւ «Իմամ Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Ահաբեկիչները Իրան էին եկել Իրաքի քրդական ինաքնավարությունից և ծրագրել էին իրականացնել ահաբեկչական գործողություններ Իրանի տարբեր շրջաններում:

Ավելի վաղ` օգոստոսին, Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել էին Իրաքից Իրան ներթափանցած ևս 10 զինյալի:

2016թ հունիս ամսից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)  երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ ակտիվ պայքար է մղում:

Հունիս-հուլիս ամիսներին իրականացրած  հակաահաբեկչական գործությունների արդյունքում ձերբակալվել և ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ:

Իսկ օգոստոսի 3-ին Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերը վնասազերծել էին «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 զինյալների: Արևմտյան և հյուսիս-արևմտյան Իրանում խմբի ծավալած գործողություններից  տուժել էր 60 իրանցի (20 զոհ, 40 վիրավոր), այդ թվում նաև Քրդստանի սունիներ:

Իրանի հյուսիս-արևմուտքում  ընդհանուր առմամբ գործում է 5 ծայրահեղական խմբավորում:

2 responses to “Հյուսիսարևմտյան Իրանում ահաբեկիչների են ձերբակալել

  1. Pingback: Արևմտյան Իրանում 12 ահաբեկիչ է վնասազերծվել | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խումբ է վնասազերծվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *