Արևմտյան Իրանում 12 ահաբեկիչ է վնասազերծվել

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  (ԻՀՊԿ)  ցամաքային ուժերի զինծառայողների հետ բախման արդյունքում ոչնչացվել է 12 ահաբեկիչ: Այս մասին հայտնել է ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամադ Փաքփուրը, փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանի ԻՀՊԿ զինծառայողները

Իրանի ԻՀՊԿ զինծառայողները

Բախումների արդյունքում 3 զինծառայող վիրավորվել է: Ահաբեկիչներից առգրավվել է նաև զինամթերք:

Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը  հյուսիսարևմտյան նահանգ  Քուրդիստանի Մարիվան քաղաքում ձերբակալել  էին  4 ահաբեկչի:

2016թ հունիս ամսից  ԻՀՊԿ-ն  երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ ակտիվ պայքար է մղում:

Հունիս-հուլիս ամիսներին իրականացրած  հակաահաբեկչական գործությունների արդյունքում ձերբակալվել և ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ:

Իրանի հյուսիս-արևմուտքում  ընդհանուր առմամբ գործում է 5 ծայրահեղական խմբավորում:

Ստորև ինտերակտիվ ժամանակագրությամբ ներկայացրել ենք վերջին շրջանում Իրանի անվտանգության ուժերի գործողություններն ընդդեմ ահաբեկչական խմբավորումների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *