Արևմտյան Իրանում՝ Իրաքին սահմանակից շրջաններում իրանական ոստիկանության հետ բախման ընթացքում սպանվել է 4 ահաբեկիչ, ևս 6-ը՝ վիրավորվել: Զինյալները Իրան են մուտք գործել դիվերսիաներ իրականացնելու նպատակով:
Ահաբեկիչներից առգրավել է մի Կալաշնիկով հրացան, երկու պահեստատուփ և մեկ մահապարտի բաճկոն են: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս Նյուզ» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով Իրաքին սահմանակից Քերմանշահ նահանգի ոստիկանության հրամանատար, բրիգադային գեներալ Մանոուչեհր Ամանոլահինից և ներքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Զոլֆաքարից ստացած տեղեկությունները:
Վերջինս լրագրողներին հայտնել է, որ Իրանի անվտանգության ուժերը 10 ահաբեկիչ են որսացել` վերջիններիս` Քերմանշահ քաղաք մուտք գործելուց հետո: Բախումների արդյունքում ահաբեկիչներից 4-ը սպանվել են, մյուս 6-ը` վիրավորվել: Սպանվածներից մեկը Իրաքի ահաբեկչական խմբավորումների առաջնորդներից է:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 10-ին ,«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրանում ոչնչացված և վիրավորված ահաբեկիչներին անվանել էր «Սունի երիտասարդություն», Իրանի կառավարությանը որակել ռաֆիդահ (հերետիկոս), իսկ սպանված ահաբեկիչների ընտանիքներին խոստացել էր վրեժ լուծել նրանց որդիների համար:
Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին Իրանի արևմտյան և հյուսիս-արևմտյան մասերում «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 անդամ էր չեզոքացվել:
Իսկ օգոստոսի սկզբին Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը հայտարարել էր՝ «Իսլամական պետությունը» Աֆղանստանում է՝ Պակիստանի հետ սահմանին մոտ, և ծրագրում է հարվածել Իրանին:
Pingback: Հյուսիսարևմտյան Իրանում ահաբեկիչների են ձերբակալել | Ռազմ.info