Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը հյուսիսարևմտյան նահանգ Քուրդիստանի Մարիվան քաղաքում ձերբակալել են 4 ահաբեկչի: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանի ԶՈւ «Իմամ Զաման» ռազմական հետախուզության զինվորներ
Ահաբեկիչները Իրան էին եկել Իրաքի քրդական ինաքնավարությունից և ծրագրել էին իրականացնել ահաբեկչական գործողություններ Իրանի տարբեր շրջաններում:
Ավելի վաղ` օգոստոսին, Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել էին Իրաքից Իրան ներթափանցած ևս 10 զինյալի:
2016թ հունիս ամսից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ ակտիվ պայքար է մղում:
Հունիս-հուլիս ամիսներին իրականացրած հակաահաբեկչական գործությունների արդյունքում ձերբակալվել և ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ:
Իսկ օգոստոսի 3-ին Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերը վնասազերծել էին «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 զինյալների: Արևմտյան և հյուսիս-արևմտյան Իրանում խմբի ծավալած գործողություններից տուժել էր 60 իրանցի (20 զոհ, 40 վիրավոր), այդ թվում նաև Քրդստանի սունիներ:
Իրանի հյուսիս-արևմուտքում ընդհանուր առմամբ գործում է 5 ծայրահեղական խմբավորում:
Pingback: Արևմտյան Իրանում 12 ահաբեկիչ է վնասազերծվել | Ռազմ.info
Pingback: Իրանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խումբ է վնասազերծվել | Ռազմ.info