Օգոստոսի 3-ին Իրանի արևմտյան և հյուսիս-արևմտյան մասերում նախկինում «Աբու Բաքր», այսօր՝ «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 անդամներից ու աջակիցներից որոշները ոստիկանության և անվտանգության ուժերին հետ բախման ընթացքում սպանվել են, ոմանք ձերբակալվել, մյուսները վիրավորվել:
Այս մասին հայտնում է «Ֆարս Նյուզ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի հետախուզության նախարարությանը:
Նշվում է, որ խմբի մոտ հայտնաբերվել են ապացույցներ նրանց կողմից իրականացրած զինված կողոպուտների, ոստիկանական ուժերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումների վերաբերյալ: Տեսանյութը՝ ստորև:
Արևմտյան և հյուսիս-արևմտյան Իրանում ահաբեկչական խմբի ծավալած գործողություններից տուժել է 60 իրանցի (20 զոհ, 40 վիրավոր), այդ թվում նաև Քրդստանի սունիներ:
Զինյալները սպանել են նաև սունի համբավավոր հոգևորական Բոհրան Աալիին, փորձագետների խորհրդում (խորհուրդը ընտրում է իրանի հոգևոր առաջնորդին) քրդերի ներկայացուցիչ Մոհամմադ Շեիխոլեսլամին, ինչպես նաև շիա հոգևորականների՝ նպատակ հետապնդելով միջդավանաբանական բախումներ և փոխադարձ ատելության մթնոլորտ ձևավորել:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Համզեհ Սեհեդ ալ-Շոհադա բազայի փոխհրամանատար, բրիգադիր-գեներեալ Մաջիդ Արջմանդիֆարը չի բացառում, որ ահաբեկիչները հովանավորվել են օտար երկրներից: Մասնավորապես նա նշում է, որ անցած տարվանից սկսած Սաուդյան Արաբիայի հետախուզական ցանցերը և ԱՄՆ-ն կենտրոնացել են Իրանում անկայունության մթնոլորտ բորբոքելու վրա:
Pingback: «Իսլամական պետությունը» սպառնացել է Իրանի կառավարությանը | Ռազմ.info
Pingback: Իրան դիվերսիոն նպատակներով ներխուժած 4 ահաբեկիչ է սպանվել | Ռազմ.info