Ռազմաշաբաթ. Վրաստան. ապրիլի 27-մայիսի 3

Վրաստանում նշվել է զինված ուժերի կազմավորման տարելիցը։ Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է ԱՄՆ-ում։ Վրաստանի պաշտպանության նախարարը կոչ է արել երկրում տեղակայել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգեր։ Աֆղանստանի Լեզերնեք ռազմաբազայում ընթացել է վրաստանյան խաղաղապահ գումարտակի հերթափոխը։ Վրաստանի ԶՈւ-ն անցկացրել է զորավարժություն։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

” Վրաստանի՝ Զինապարտության մասին օրենքում մտցվել են փոփոխություններ, համաձայն որոնց, վրաստանյան ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող կուրստանտներին այսուհետ կանվանեն «յունկերներ»։

” ԱՄՆ կատարած այցի ըթնացքում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Վակո Ավալիանին այցելել է Սան-Դիեգոյում տեղակայված Փիթեր Հարշի անվան պրոթեզավորման կլինիկա, որտեղ հանդիպել է 2008-ի օգոստոսյան պատերազմում հաշմանդամ դարձած և ներակայումս պրոթեզավորում անցնող վրաստանցի զինծառայողներին։

” Հրապարակվել են տվյալներ՝ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ուսումնական փուլ անցած օտարերկրյա զինծառայողների թվի վերաբերյալ։ Համաձայն դրանց, 2007-ից ի վեր լեռնային պատրաստության դպրոցում վերապատրաստվել է թվով 252 զինծառայող՝ աշխարհի 17 երկրից։

” Ապրիլի 30-ին Վրաստանում նշվել է զինված ուժերի կազմավորվման 23-րդ տարելիցը։ Տոնական օրվա առթիվ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ զինված ուժերի տարբեր զորամիավորումներում և հաստատություններում։

” Ապրիլի 30-ին պաշտպանության նախարարությունում մեկնարկեց Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և բարեխղճության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագիրը։ Վերջինիս մեկնարկը տվել են պաշտպանության նախարարի տեղակալ Թամար Կարոսանիձեն և ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Չաչիբաիան։

” Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էր։ Այցի ընթացքում պաշտպանության նախարարն անցկացրել է մի շարք հանդիպումներ՝ այդ թվում նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։
” Պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, ով հայտնել է, որ Հյուսիսատլանտյան Դաշինքում կքննարկվի Վրաստանի ՊՆ Իրակլի Ալասանիայի առաջարկը՝ Վրաստանում տեղակայել ՆԱՏՕ-ական ՀՕՊ համակարգեր։

” Աֆղանստանի Հիլմենդ գավառում տեղակայված Լեզերնեք ռազմակայանում կայացել է վրաստանցի խաղաղապահների հերթական հերթափոխը։ Վրաստանի ԶՈւ հետևակային 3-րդ բրիգադի 31-րդ գումարտակն իր լիազորությունները հանձնեց 2-րդ բրիգադի 23-րդ գումարտակին։

” Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի զինծառայողներն անցել են պլանային ստուգատես։ Անցկացվող վարժանքների եզրափակիչ փուլում զինծառայողներն անցկացրել են փոխգործակցված դաշտային պարապմունք։

” Մայիսի 2-ին Վրաստանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև ստորագրվել է հուշագիր՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում վերապատրաստման ծրագրերի շարունակականության վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ՊՆ-ի տեղակալ Թամար Կարոսանիձեն և ՆԱՏՕ-ի՝ դաշնակիցների գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լաիուն։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստնաում

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *