Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալ Վակո Ավալիանին այցելել է Սան-Դիեգո քաղաքի պրոթեզավորման կենտրոն, որտեղ այժմ բուժվում են Վրաստանի զինված ուժերի 6 զինծառայող։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

ԱՄՆ-ում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս վիրավորված և անդամահատված զինծառայողները։ Բացի այդ, պրոթեզավորման հնարավորություն է տրվել նաև 2008 թվականին օգոստոսյան պատերազմի մասնակիցներին։

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախապես հայտարարվել է, որ Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպելու է ԱՄՆ ռազմական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու է Սենատում կայանալիք հանդիպմանը։

Այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում ԱՄՆ Ատլանտյան խորհրդի շրջանակներում, որտեղ Ալասանիան խոսելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հեռանկարների մասին։

Տեղեկացնենք նաև, որ վերջին շրջանում խոսվում էր, թե ԱՄՆ-ն 2016 թվականին հնարավոր է հենց Թբիլիսիում բացի միջազգային վերականգնողական կենտրոն խաղաղապահ զինծառայողների համար։ Հիվանդանոցը կկառուցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։

Ըստ վրացական աղբյուրների՝ ԱՄՆ-ի հետ համապատասխան համաձայնագիր արդեն ստորագրվել է։ Բժշկական կենտրոնի սարքավորումները կբերվեն հենց ԱՄՆ-ից։

Հայտարարվում է, որ այսուհետ Թբիլիսիում պրոթեզավորվելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողները, ովքեր խաղաղապահ առաքելությունների ժամանակ վիրավորվել և անդամահատվել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *