Ռուսաստանն ու Եգիպտոսը նախատեսում են համատեղ զորավարժություն անցկացնել

ՌԴ զինված ուժերի օդադեսանտային ստորաբաժանման զինծառայողները հնգօրյա այցով Եգիպտոս են մեկնել, որտեղ իրենց եգիպտացի գործընկերներին խորհրդատվություն են տրամադրել առաջիկա համատեղ զորավարժության համար։

Ռուսաստանցի դեսանտայինը

Ռուսաստանցի դեսանտայինը

Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Խոլզակովը։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության օդադեսանտային գծով ներկայացուցիչ, փոխգնդապետ Եվգենի Մեշկովը։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Եգիպտոսը նախատեսում են 2015 թվականին հակաահաբեկչական համատեղ զորավարժություն իրականացնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *