Թվով 252 զինծառայող 17 երկրներից լեռնային վերապատրաստում է անցել Վրաստանում

Ապրիլի 29-ին հրապարակվել է Վրաստանի Սաչխարե լեռնային պատրաստության դպրոցում 2007-ից մինչ օրս դասընթացների մասնակցած զինծառայողների թիվը։ Այն դասակարգվել է նաև ըստ երկրների, որոնք ներկայացրել են դասընթացներում ներգրավված զինծառայողները։ Այդ թվում զգալի մաս են կազմում նաև ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները։ Ամբողջական ցուցակը հրապարակվել է վրաստանյան Գռուզիա-օնլայն լրատվական կայքում։

Լեռնային վերապատրաստման դպրոցի մասնակիցները

Լեռնային վերապատրաստման դպրոցի մասնակիցները

Համաձայն այդ տվյալների, 2007-ից 2014-ը վերապատրաստում են անցել հետևյալ երկրների ԶՈւ զինծառայողները.

  • 2007-ին՝ 11 զինծառայող Հայաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից ու Լիտվայից։
  • 2008-ին՝ 15 զինծառայող Ուկրաինայից
  • 2010-ին՝ 4 զինծառայող Լիտվայից
  • 2011-ին՝ 21 զինծառայող Հայաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Լիտվայից, Էստոնիայից, Նորվեգիայից, Լատվիայից և Մակեդոնիայից
  • 2012-ին՝ 62 զինծառայող Հայաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Նորվեգիայից, Լատվիայից, Նորվեգիայից Ուկրաինայից և Էստոնիայից
  • 2013-ին՝ 113 զինծառայող Հայաստանից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չեխիայից, Հունգարիայից, Հորդանանից, Լեհաստանից, Լիտվայից, Նորվեգիայից, Ուկրաինայից և Եգիպտոսից
  • 2014-ին՝ 26 զինծառայող Հայաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից, Հորդանանից, Հունգարիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Լեհաստանից, Էստոնիայից

Բացի այդ, կայքն առանձնացրել է նաև ձմեռային և ամառային լեռնային վերապատրաստում անցած զինծառայողների թիվը՝ դասակարգելով այն ըստ մասնակից պետությունների.

  1. Հայաստան (31 զինծառայող)
  2. Թուրքիա (3 զինծառայող)
  3. ԱՄՆ (81 զինծառայող)
  4. Եգիպտոս (8 զինծառայող)
  5. Գերմանիա (1 զինծառայող)
  6. Լիտվա (10 զինծառայող)
  7. Լեհաստան (9 զինծառայող)
  8. Ուկրաինա (42 զինծառայող)
  9. Էստոնիա (9 զինծառայող)
  10. Նորվեգիա (6 զինծառայող)
  11. Մակեդոնիա (2 զինծառայող)
  12. Հորդանան (14 զինծառայող)
  13. Լատվիա (8 զինծառայող)

Նշենք, որ Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցը բացվել է 2006-ին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010-ին ՆԱՏՕ-ի՝ գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ։

One response to “Թվով 252 զինծառայող 17 երկրներից լեռնային վերապատրաստում է անցել Վրաստանում

  1. Pingback: Հայաստանում է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *