Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայողներ վիրավորվել են զորավարժությունների ժամանակ

Ադրբեջանական զինուժը հաղորդում է 2014-ի մայիսին գրանցված իր առաջին վիրավորների մասին։ Մայիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, Ադրբեջանի զինված ուժերի՝ առաջնագծին մոտ տեղակայված ուսումնական կենտրոնում, զորավարժությունների ընթացքում թեթև վիրավորում են ստացել 2 զինծառայողներ։

Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծի հատվածում զորավարժություններ է իրականացնում

Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծի հատվածում զորավարժություններ է իրականացնում

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ԶՈւ զինծառայողներ Ահլիմանլի Մահիր Արշադ օղլուն և Ալիև Փարվիզ Հասան օղլուն համապատասխան բուժօգնություն են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկա դրությամբ զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Նկատենք, որ ադրբեջանական զինուժը, համաձայն ՊՆ պաշտոնական կայքի, զորավարժություններ էր իրականացնում առաջնագծի հատվածում ապրիլի 28-ից սկսած։Վարժանքների գործնական մասը մեկնարկել էր մայիսի 1-ին։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 4 հազար զինծառայող, 60 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 120 միավոր հրթիռահրետանային համակարգեր, ավիացիոն և ՀՕՊ համակարգեր։ Ադրբեջանի ՊՆ-ն չի հստակեցրել՝ երբ են ավարտվել զորավարժությունները։

One response to “Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայողներ վիրավորվել են զորավարժությունների ժամանակ

  1. Pingback: Իրադրությունը Սիրիայում, 22 օգոստոսի. թարմացվող լրահոս | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *