Իրադրությունը Սիրիայում, 22 օգոստոսի. թարմացվող լրահոս

21:15 Սիրիայում բախումների հետևանքով օգոստոսի 11-13 ընկած ժամանակահատվածում սպանվել է 2004 թվականին Դաղստանում սպանված չեչեն զինյալ Ռուսլան Գելաևի որդին՝ 24-ամյա Ռուստամ Գելաևը: Վերջինս հակակառավարական մարտերին մասնակցելու նպատակով 2012 թվականի ամռանը Սիրիա էր տեղափոխվել: Այդ մասին հայտնում են ինտերնետային լրատվամիջոցները (ավելի մանրամասն):

15:55 Օգոստոսի 18-ին AFP լրատվական գործակալությունն ապստամբ «Սիրիայի ազատ բանակի» զինյալների առօրյայի մասին հոդված էր հրապարակել: Հոդվածում ներկայացված էին Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող տարբեր ազգերին պատկանող մարտիկներ, նրանց թվում էր նաև` մի ադրբեջանցի, ով մարտերի ընթացքում կորցրել է իր զինակիցներին:

Ադրբեջանցին, ձեռքից թեթև վիրավորվել և ապաստանել էր Հալեպի Սաիֆ Ալ Դավուլա թաղամասի ապստամբների ստորաբաժանումում՝ բուժում ստանալու նպատակով: Ադրբեջանցի զինյալն արաբերեն չի իմացել, և հարցրել է, թե արդյոք ապստամբներից մեկը թուրքերեն խոսել գիտի: Նրան օգնել է մեկ ուրիշ զինյալ՝ Թուրքիայից, ով նույնպես կորցրել էր իր զինակիցներին և վիրավոր վիճակում հասել էր նույն խմբի մոտ: Ադրբեջանացին ասել է, որ հեռուստացույցով տեսել է պատերազմի տեսահոլովակները և որոշել է գալ Սիրիա, որպեսի օգնի սիրիացիներին կռվել Ասադի դեմ: Նա ավելացրել է, որ ինքն առաջին անգամն է մասնակցում մարտական գործողությունների։ Բուժվելուց հետո ադրբեջանցին և թուրքը շարունակել են մասնակցել Սիրիայի իշխանությունների դեմ գործողություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *