Ռազմաշաբաթ. Թուրքիա. ապրիլի 27-մայիսի 3

Թուրք զինծառայողների են առևանգել, կրակել են թուրքական ուղղաթիռի վրա, մահափորձ Դերսիմի ժանդարմերիայի հրամանատարի դեմ, զորավարժություններ Կիպրոսում և ԱՄՆ-ում։ 

Պայթյուն Դերսիմում

Պայթյուն Դերսիմում

” Ներկայիս Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) նահանգում տեղի ժանդարմերիայի հրամանատարի ծառայողական ավտոմեքենայի ընթացքի ժամանակ պայթեցվել է ավտոճանապարհի մոտ տեղադրված հեռակառավարվող ռումբ։ Պայթյունի հետևանքով Թուրքիայի ԶՈւ Դերսիմի նահանգի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Յուրդաքուլ Աքքուշի զրահապատ մեքենան վնասվել է, սակայն տուժողներ չեն եղել։

” Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի Ս-70 ուղղաթիռի վրա ցամաքից կրակ են արձակել։ Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը՝ հայտնելով նաև որոշ մանրամասներ։ Ժանդարմերիայի ուղղաթիռի վրա կրակ են արձակել «ահաբեկիչները», երբ այն ապրիլի 29-ին՝ ցերեկային ժամերին, թռիչք էր կատարում ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում։ 

” Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ապրիլի 26-ի երեկոյան քրդերն առևանգել են Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի երկու զինծառայողի։Զինված անձինք, որոնք, ըստ թուրքական լրատվամիջոցների, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) համախոհներ են, թուրք ժանդարմներին տարել են անհայտ ուղղությամբ։

” Թուրքիան Կիպրոսի հյուսիսի բռնազավթված տարածքում հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված զորավարժություն է անցկացնում։ Թուրքիայի և այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» միջև վարժանքները մեկնարկել են ապրիլի 28-ին և շարունակվելու են մինչ մայիսի 9-ը։

” Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են Միացյալ Նահանգներում ընթացող Emerald Warrior-2014 համատեղ  զորավարժությանը։ Դրանք անցկացվում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության՝ Ֆլորիդա նահանգում տեղակայված Հալբարթ ավիաբազայում։

Ռազմաշաբաթը նաև`

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Իրանում

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *