Ռազմաշաբաթ. Իրան. ապրիլի 27–մայիսի 3

Իրանն ինտեգրել է «Սայադ-3» հրթիռը Ս-200 ԶՀՀ-ի արձակման կայանին։ Իրանը հայտարարել է սեփական արտադրության 3 նոր հրթիռների մասին։ Ամերիկյան ավիակրի կրկնօրինակը Իրանին անհրաժեշտ էր զորավարժությունների համար։ Իրանի ՌԾՈւ-ի 29-րդ նավատորմիղը վերադարձել է մշտական տեղակայման նավահանգիստ։

Ս-200 ԶՀՀ-ին ինտեգրված Սայադ-3 հրթիռը. լուսանկարը՝ ՖԱՐՍ գործակալության

Ս-200 ԶՀՀ-ին ինտեգրված Սայադ-3 հրթիռը. լուսանկարը՝ ՖԱՐՍ գործակալության

” Իրանի ԶՈւ հակաօդային պաշտպանության խոշորագույն Հաթամ ալ-Անբիյա ռազմակայանի հրամանատարի տեղակալը հայտարարել է Սայադ-3 (թարգմ.՝ Որսորդ) հրթիռի՝ հակաօդային պաշտպանության Ս-200 զենիթահրթիռային համակարգի (ԶՀՀ) արձակման կայանին ինտեգրման մասին։ Հրթիռն ունակ է խոցել թիրախները միջին հեռավորության վրա։

” Իրանը փորձարկել է 2 նոր հրթիռ։ Այս մասին հայտնել է Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Քյումերս Հայդարին։ Վերջինս հրթիռների մարտավարատեխնիկական տվյալների մասին որևէ մանրամասներ չի հաղորդել, սակայն նշել է, որ դրանք իրենց արդյունավետությամբ զգալիորեն գերազանցում են իրանական Նազիաթ-10 դասի հրթիռները։

” Իրանի ռազմածովային ուժերը (ՌԾՈւ) կառուցում են ամերիկյան Nimitz դասի ավիակրի կրկնօրինակը՝ այն զորավարժություններում որպես թիրախ օգտագործելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Ալի Ֆադավին։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, ինչն էլ և իրենք անում են։

” Իրանի ՌԾՈւ 29-րդ օպերատիվ-հետախուզական նավատորմիղը վերադարձել է՝ ավարտելով իր առջև դրված առաքելությունը։ Նավատորմիղի վերադարձի պաշտոնական արարողությանը մասնակցել է նաև Իրանի ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստնաում

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *