Ռազմաշաբաթ. Ադրբեջան. ապրիլի 27-մայիսի 3

1 վիրավոր Ադրբեջանի զինված ուժերում։ Ադրբեջանի ԶՈւ 2014-ի ապրիլի կորուստները։ Ադրբեջանի ոստիկանության տվյալները Սիրիայում կռվող ադրբեջանցիների մասին։ Հեռացրել են ՊՆ գիտահետազոտական կենտրոնի նախկին ղեկավարին։ Զորավարժություններ՝ առաջնագծում։ 

Իսրայելի և Ադրբեջանի համատեղ արտադրության Orbiter-2M անօդաչու թռչող սարքի արձակման տեսարան

Իսրայելի և Ադրբեջանի համատեղ արտադրության Orbiter-2M անօդաչու թռչող սարքի արձակման տեսարան

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջավիդ Միրզոևը, պաշտոնական վարկածի համաձայն՝ խախտելով անվտանգության կանոնները, կրակ է բացել իր ծառայակից Նասիմ Ռուսթամովի ուղղությամբ։ Տուժածին տեղափոխել են հոսպիտալ։

-Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 11 զոհի և 13 վիրավորի մասին։

Ապրիլի 28-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում առաջնագծի հատվածում։ 

այտնի է դարձել՝ Սիրիայում տարածքում գործում է ադրբեջանցիների զինյալների ջոկատ՝ Azəri taboru: Այն ընդգրկված է «Իրաքի և Լևանտի իսլամիստական պետություն» ծայրահեղ իսլամիստական խմբավորման կազմում, և ներկայումս կռվում է քրդերի «Ժողովրդական պաշտպանության կոմիտեներ» (YPG) խմբավորման դեմ:

Ադրբեջանի տարբեր շրջանների ոստիկանական բաժանմունքները հրապարակել են Սիրիա մեկնած ադրբեջանցիների վերաբերյալ տվյալներ։ Դրանք այս պահի դրությամբ ըստ էության բաց աղբյուրներից հասանելի միակ և առաջին պաշտոնական տվյալներն են այս հարցում։

Համացանցում տարածվել է Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների հերթական տեսագրությունը, որտեղ մանկահասակ երեխաներ են, որոնց ամենայն հավանականությամբ ևս պատրատում են «սրբազան պատերազմի» համար։

Ապրիլի 26-ին հայտնի է դարձել՝ պետական գույքի սեփականացման և պաշտոնական իրավասությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական կենտրոնի նախկին ղեկավար Էլչին Խալիլովը: Ռազմական դատարանը նրա նկատմամբ 3 ամիս ժամկետով նախնական կալանք է սահմանել:

Ապրիլի 30-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ է նշանակվել գնդապետ Գյերայ Բաղըրովը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պահեստազորի գնդապետ, Ադրբեջանի ռազմական պատմության թանգարանի նախկին տնօրեն Ռուֆաթ Ամիրովին վերականգնել է իր պաշտոնում:

Ադրբեջանի զինված ուժերի ուսումնական կենտրոնում ապրիլի 29-ին կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստ։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ապրիլի 26-ին հանդիպել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Մոհսուն Փաքայիին:

աքիր Հասանովը 2014-ի ապրիլի 26-ին հանդիպել է Ադրբեջանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Սանտյագո Լուիս Բենտո Ալքասարին, իսկ ապրիլի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՊՆ միջազգային համագործակցության վարչության ղեկավար, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել է Բրազիլիա։

Զաքիր Հասանովն ապրիլի 29-ին, հյուրընկալել է Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչին։ 

Բելառուսի ՊՆ աշխատանքային խումբը՝ հրթիռահրետանային սպառազինության գծով վարչության ղեկավար Վլադիմիր Բարանովի գլխավորությամբ, այցելել է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալություն (ANAMA):

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *