Ռազմաշաբաթ. Հայաստան. ապրիլի 27-մայիսի 3

Զորակոչ-զորացրումը կմեկնարկի մայիսից: Ավտովթարից զորամասի հրամանատար է մահացել: Սպա է անհետացել։ Մռովի լանջին զինծառայողներ են մկրտվել: Սեյրան Օհանյանի հերթական այցը զորամաս: 

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները

-Ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ զինված ուժերում զորացրում և զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր:  Այսպիոսով զորացրում-զորակոչը կլինի մայիս-հուլիս ամիսների ընթացքում: 

Ապրիլի 26-ին ժամը 2։00-ի հատվածում Երևան-Սևան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, ՊԲ զորամասերից մեկի հոգևոր սպասավորներ Նարեկ, Սարգիս և Ավետիս սարկավագները հյուիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի շուրջ երկու տասնյակ զինծառայողի են մկրտել Մռով լեռան լանջին կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: 

Ապրիլի 28-ի վաղ առավոտյան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այց է կատարել ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկը: Օհանյանը նախ հետևել է անձնակազմի վերկացին, ապա և առավոտյան մարմնամարզությանը: Նախարարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին:

-ՀՀ ՊՆ-ում ապրիլի 28-ին առողջապահական հարցերին նվիրված միջգերատեսչական քննարկում էր։ Քննարկմանը մասնակցել են  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը և այլք:  Քննարկվել են կանխարգելիչ պատվաստումների ընթացքը, հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպման մի շարք հարցեր: 

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն ապրիլի 29-ին այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, ինչպես նաև դեռևս 2010-ին գերի ընկած, 5 հոգուց բաղկացած ընտանիքին։ 

2014 թվականի 3 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները ՀՀ տարածքում առգրավել, հայտնաբերել կամ բնակչության կողմից կամավոր ստացել են 442 միավոր հրազեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 211 միավորով:

” Մայիսի 1-ին Վայքի՝ Նախիջևանին սահմանակից զորամասերից մեկի սպա է անհետացել, ինչի մասին Ռազմինֆոյին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *