Իրանի ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է Սիրիայի ՊՆ ղեկավարին և նախագահին

Հոկտեմբերի 19-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին Սիրիայում հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրեյջին և նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը (1,2

Սիրիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը և երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Իրանի ԶՈւ ԳՇ պետը և Սիրիայի ՊՆ ղեկավարը

Իրանի ԶՈւ ԳՇ պետը և Սիրիայի ՊՆ ղեկավարը

Ավելի վաղ Բաղերին հանդիպել էր Սիրիայի ԶՈւ ԳՇ պետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին Սիրիայում ներկայում ընթացող զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների ռազմական համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Սիրիայի ԶՈւ ԳՇ պետ Ալի Այուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բաղերին նաև շեշտել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտ է հարգել և «Իրանը դեմ է, երբ որևէ երկիր կամ զինված ուժ մեկ այլ երկիր է մուտք գործում առանց այդ երկրի թույլտվության»։

Բաղերիի այս հայտարարությունը ամենայն հավանակությամբ ուղղված է Թուրքիային, ով, հակառակ Սիրիայի կառավարության ցանկության, զորքեր է տեղակայում Սիրիայի Իդլիբ նահանգում։

Թուրքական զինուժի Իդլիբ ներխուժումը Սիրիան համարում է իր  տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում և հայտարարում, որ այն հակասում է Աստանայի բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագրերին։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրանը Սիրիայի գլխավոր դաշնակիցներից է. Իրանը Սիրիային աջակցում է թե՛ ֆինանսապես, թե՛ ռազմական առումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *