Մեկնարկել է ռուս-հնդկական «Ինդրա – 2017» զորավարժությունը

Հոկտեմբերի 19-ին մեկնարկել է Ռուսաստանի և Հնդկաստանի ԶՈւ «Ինդրա – 2017» համատեղ զորավարժությունը: Երկու երկրները համատեղ վարժանքներ անցկացնում են 2003-ից՝ 3 փուլերով: Այս տարի վարժանքները անցկացվելու են միաժամանակ:Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանն ու Հնդկաստանը անցկացրել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությունը

Ռուսաստանն ու Հնդկաստանը անցկացրել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությունը

Մինչ այս, Ռուսաստանի և Հնդկաստանի համատեղ զորավարժությունները անցկացվում էին երեք փուլերով. ավիացիոն՝ «ԱվիաԻնդրա», ծովային՝ «Ինդրա-Նևի» և ցամաքային՝ «Ինդրա»: Այս տարի դրանք միավորվել են և անցկացվելու են միաժամանակ:

Վարժանքները տևելու են մինչև հոկտեմբերի 29-ը: Դրանց ներգրավվելու են ՌԴ ՌԾՈւ Խաղաղօվկիանոյան նավատորմի ստորաբաժանումները, Հնդկաստանի ռազմածովային ուժերը, ինչպես նաև ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական շրջանի ռազմաօդային և ցամաքային ուժերի ստրոաբաժանումներ և Հնդկաստանի ԶՈւ ստորաբաժանումներ:

Նախատեսվում է իրականացնել համատեղ որոնողափրկարարական, սահմանված շրջանի ուղեպատման, մարտավարական դեսանտի իջեցման, հումանիտար միջանցքի բացման և պայմանական անօրինական զինյալ խմբավորումների ոչնչացման վարժանքներ: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Հնդկաստանի ցամաքային զորքերից ներգրավվելու է շուրջ 700 զինծառայող:

Վարժանքների ավիացիոն բաղադրիչին ներգրավվելու են ՌԴ ԶՈւ շուրջ 50 միավոր ավիացիոն տեխնիկա, ինչպես նաև ՀՕՊ ստորաբաժանումներ: Ծովային բաղադրիչին ներգրավվելու են երեք էսմինեց, մեկ ֆրեգատ և տեխնիկական սպասարկման նավեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *