Tag Archives: Հայաստան

Մայիսի 20-ին վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել

Մայիս 21, 2021 14:57 | RAZM.INFO -

Մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի զրահափոխադրիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը։

Continue reading

Մայիսի 14-ին հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Մայիս 14, 2021 18:51 | RAZM.INFO -

Մայիսի 14-ին` ժամը 07։00-ի սահմաններում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում:

Continue reading

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. (տեղորոշում)

Մայիս 14, 2021 16:56 | RAZM.INFO -

Մայիսի 14-ին Armlur լրատվակայքը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածից տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանցի զինծառայողներ։ Razm.info-ի մանսագետները տեղորոշել են տեղանքը և պարզել, որ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։

Continue reading

Ադրբեջանն Աֆղանստանից դուրս կբերի իր խաղաղապահներին

Աֆղանստան մեկնող ադրբեջանցի խաղաղապահներ Մայիս 7, 2021 15:14 | RAZM.INFO -

Մայիսի 7-ի առավոտյան թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը գրել էր, որ հետևելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մայիսի 1-ի՝ Աֆղանստանից զորքերի դուրս բերման մասին հայտարարությանը, ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող մոտ 5000 զորք դուրս է գալու այդ երկրից։ Դրանց թվում աղբյուրը նշում էր նաև Թուրքիայի ԶՈւ 500, Ադրբեջանի ԶՈւ 120 զինծառայողի մասին։

Continue reading

Մայիսի 4-ին ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող է մահացել

Մայիս 5, 2021 15:58 | RAZM.INFO -

Մայիսի 4-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ դիրքերից մեկում հերթափոխի ընթացքում ծառայակցի՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակած կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ.)։

Continue reading

Արցախի դեմ կռված 2 ահաբեկիչ ցմահ կազատազրկվի

Մայիս 4, 2021 19:16 | RAZM.INFO -

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4-ին Արցախյան պատերազմին մասնակցած Սիրիայի երկու քաղաքացու դատապարտել է ցմահ ազատազրկման։

Continue reading

ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետն ազատվել է պաշտոնից

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը հետևում է զորավարժությանը Մայիս 4, 2021 16:34 | RAZM.INFO -

ՀՀ նախագահի հրամանագրով մայիսի 4-ին պաշտոնից ազատվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։

Continue reading

Հայաստանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններին

Ապրիլ 28, 2021 13:00 | RAZM.INFO -

Ամերիկայի Միացյալ Նահանգներն անընդհատ գնահատում է, թե ինչպիսի հնարավորություններ կան Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, և ԱՄՆ-ն փորձելու է խթանել այդ հնարավորություններն ու օգտվել դրանցից։

Continue reading

Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020–ին ավելացել են, Հայաստանինը՝ նվազել․ SIRPI

sipri Ապրիլ 26, 2021 17:42 | RAZM.INFO -

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է զեկույց, ըստ որի Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 17 տոկոսով՝ կազմելով ՀՆԱ–ի 5.4 տոկոսը։ Հայաստանի ռազմական ծախսերը նվազել են 2.6 տոկոսով, որը կազմել է ՀՆԱ–ի 4.9 տոկոսը։

Continue reading

Ապրիլի 20-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Ապրիլ 20, 2021 18:42 | RAZM.INFO -

Ապրիլի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին` ծառից կախված վիճակում:

Continue reading