Արցախի դեմ կռված 2 ահաբեկիչ ցմահ կազատազրկվի

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4-ին Արցախյան պատերազմին մասնակցած Սիրիայի երկու քաղաքացու դատապարտել է ցմահ ազատազրկման։

24news-ի փոխանցմամբ՝ քրգործով հիմնավորվել է, որ Մուհռաբ Մուհամմադ ալ Շխերին եւ Յուսեֆ Ալաբեթ ալ Հաջին, չլինելով Ադրբեջանի քաղաքացի, բնակիչ, զինված ուժերի անդամ, փողի դիմաց մասնակցել են Արցախի դեմ ռազմական գործողություններին։

Նշվում է, որ նրանք Սիրիայի կամ այլ պետության կողմից ուղարկված չեն եղել Ադրբեջանի զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար։ Ահաբեկիչներին մեղադրանք էր առաջադրվել 5, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության և վարձկանության հոդվածներով։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կռվել են նաև Թուրքիայի աջակցությամբ տարածաշրջան տեղափոխված սիրիացի վարձկաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *