3 ռազմագերի է վերադարձել Հայաստան

Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 3 ռազմագերի։ Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Հայաստանում։

Այս մասին փոխանցում է Armenpress-ը։

Ավելի վաղ գերիների վերադարձի մասին հայտնել էր Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը` նշելով, որ նրանք 3-ն են։

Գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը սահմանված է պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ի եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հայտարարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *