Tag Archives: Ուկրաինայի ՌԾՈւ

Ուկրաինայի ՌԾՈւ-ն ստացել է թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը

Հուլիս 15, 2021 18:42 | RAZM.INFO -

Հուլիսի 15-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերին է փոխանցվել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը՝ համաձայն 2020 թ. վերջին Ուկրաինայի ՌԾՈւ համար թուրքական MİLGEM կորվետների և բարելավված բնութագրերով Bayraktar-ների մատակարարման մասին երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության։

Continue reading

Ուկրաինայի ՌԾՈւ զինվորականները մասնակցելու են թուրքական ռազմածովային վարժանքների

Ապրիլ 26, 2021 18:33 | RAZM.INFO -

Ուկրաինայի ռազմածովային ուժերի զինվորականները մասնակցել են տարեվերջին կայանալիք Թուրքիայի Զինված ուժերի "Doğu Akdeniz - 2021" («Արևելյան Միջերկրական - 2021») ռազմածովային վարժանքների պլանավորման նախնական կոնֆերանսին։

Continue reading

Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

Մարտ 2, 2021 18:58 | RAZM.INFO -

Մարտի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտարարել է Ուկրաինային 125 մլն ԱՄՆ դոլարի ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Փաթեթը ֆինանսավորվել է ԱՄՆ «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրով։

Continue reading

Ուկրաինայի ՌԾՈւ-ն ստանալու է “Bayraktar” ԱԹՍ-ների լիարժեք համակարգեր

Փետրվար 17, 2021 19:51 | RAZM.INFO -

Փետրվարի 16-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Օլեքսեյ Նեիժպապան հայտարարել է, որ Ուկրաինան մինչև 2021 թ․ վերջը ստանալու է թուրքական Bayraktar տիպի անօդաչու թռչող սարքերի լիարժեք համակարգեր, որոնք ներառում են կառավարման կայաններ, տվյալների փոխանցման համար ցամաքային տերմինալային համալիրներ։

Continue reading

Թուրքիան և Ուկրաինան պատրաստվում են համատեղ ռազմանավեր արտադրել

Փետրվար 16, 2021 19:05 | RAZM.INFO -

2020 թ․ դեկտեմբերի 14-ին Թուրքիան և Ուկրաինան ստորագրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար 4 միավոր «ԱԴԱ» դասի կորվետների (հետախուզական, պահակային և սուզանավերի դեմ կռվող ռազմանավ) համատեղ արտադրության մասին պայմանագիր։

Continue reading

Ուկրաինայի ՌԾՈւ-ն այս տարի Bayraktar TB2 ԱԹՍ-ներ է ձեռք բերելու

Հունվար 27, 2021 13:07 | RAZM.INFO -

Հունվարի 26-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ղեկավարության և թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար Մաքինա» (BAYKAR MAKİNA) ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի ՌԾՈւ համար բարելավված բնութագրերով Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի գնման և մատակարարման, նավատորմում դրանց օգտագործման առանձնահատկությունների, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ հարցեր:

Continue reading

Ուկրաինական ֆրեգատի վրա գրանցվել է COVID-19-ի դեպք

Օգոստոս 6, 2020 14:52 | RAZM.INFO -

Օգոստոսի 3-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող F-130 «Գետման Սագայդաչնիյ» ֆրեգատի նավաստիներից մեկի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակ (COVID-19):

Continue reading