Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

Մարտի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտարարել է Ուկրաինային 125 մլն ԱՄՆ դոլարի ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Փաթեթը ֆինանսավորվել է ԱՄՆ «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրով։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիբրին։ Ըստ նրա՝ հատկացված գումարով Ուկրաինան ձեռք է բերելու ևս 2 միավոր Mark VI պարեկային նավ՝ դրանց թիվն իր նավատորմում հասցնելով 8-ի։

2021 թ․ ֆիսկալ տարվա համար Ուկրաինային տրամադրվելու է ևս 250 մլն դոլար ռազմական օգնություն՝ «Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնություն» (USAI) ծրագրի շրջանակներում։ Սակայն այդ օգնության մի մասը՝ 150 մլն դոլարը, կտրամադրվի այն ժամանակ, երբ հաստատվի Կիևի ռազմական բարեփոխումների բավարար արդյունավետությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *