Ուկրաինական ֆրեգատի վրա գրանցվել է COVID-19-ի դեպք

Օգոստոսի 3-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող F-130 «Գետման Սագայդաչնիյ» ֆրեգատի նավաստիներից մեկի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակ (COVID-19):

Այս մասին հայտնում է ուկրաինական “24 канал” հեռուստաալիքը։ Նշվում է, որ ՌԾՈւ ղեկավարությունը մեկուսացրել է վարակակրի կոնտակտավորներին։ Անձնակազմից շուրջ 30 հոգի գտնվում է նավի ուղղաթիռային անգարում։ Կասկածվում է, որ «Ալեքսանդր Օխրիմենկո» փրկարարական նավի անձնակազմի նավաստիներից մեկի մոտ ևս առկա է վարակ։

Ուկրաինական F-130 «Գետման Սագայդաչնիյ» ֆրեգատ

Ուկրաինայի զինված ուժերում այսօր գրանցվել է վարակի 34 դեպք։ ԶՈւ-ում ակտիվ վարակակիրների թիվը 265 է, ընդհանուր գրանցվել է մահվան՝ 5, ապաքինման՝ 661 դեպք։

Նշենք, որ վերջին օրերին Ուկրաինայում գրանցվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի հակառեկորդ։ Օգոստոսի 6-ի դրությամբ երկրում հայտնաբերվել է վարակի 1.318 նոր դեպք, մահացել է 31 քաղաքացի։ Ընդհանուր վարակակիրների թիվը 76.808 է, մահերի թիվը՝ 1.819, ապաքինվել է 42.524 անձ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *