Հայտնի է Թուրքիայի ԶՈւ-ում «վճար ծառայության դիմաց» ծրագրի գումարի չափը

Թուրքիայի բյուջեի և ֆինանսական ծառայությունների գլխավոր վարչությունը հրապարակել է երկրի ԶՈւ-ում գումարի դիմաց ծառայությունից ազատվելու անհրաժեշտ գումարի չափը․ 2020 թ․ հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար վճարը սահմանվել է 37 հազար 70 լիրա (~5200 ԱՄՆ դոլար՝ 05․08․2020 թ․ փոխարժեքով)։ Արտարժույթով վճարողների համար սահմանված գումարը 5563 եվրո է։

Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» լրատվակայքը։

Նշենք, որ 2019 թվականից ներդրված «վճար ծառայության դիմաց» ծրագրի մասին օրենքը Թուրքիայի խորհրդարանն ընդունել է 2018 թ․ հուլիսի 26-ին։ Ծրագիրը նախատեսված է 18 տարեկանը լրացած Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում։ Զինծառայությունից ազատվելու համար նրանք պետք է վճարեն որոշակի գումար և անցնեն 21-օրյա տևողությամբ զինծառայության հիմնական կրթություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *