ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակվել

Օգոստոսի 6-ին ՀՀ նախագահի որոշմամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվել գնդապետ Աշոտ Զաքարյանը։ ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանն այդ պաշտոնից ազատվել էր փետրվարի 19-ին։

Նշենք, որ Աշոտ Զաքարյանը 1993-2003թթ զբաղեցրել է Գյումրու, այնուհետև Սիսիանի ռազմական ոստիկանության պետերի պաշտոնը։ Հետագայում Զաքարյանը տեղափոխվել է Հրազդան և զբաղեցրել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կարգապահական գումարտակի հրամանատարի պաշտոնը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *