Ուկրաինայի ՌԾՈւ զինվորականները մասնակցելու են թուրքական ռազմածովային վարժանքների

Ուկրաինայի ռազմածովային ուժերի զինվորականները մասնակցել են տարեվերջին կայանալիք Թուրքիայի Զինված ուժերի “Doğu Akdeniz ” 2021” («Արևելյան Միջերկրական ” 2021») ռազմածովային վարժանքների պլանավորման նախնական կոնֆերանսին։

Այս մասին АрміяInform մասնագիտացված կայքին հայտնել են Ուկրաինայի ՌԾՈւ հրամանատարությունից։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է վարժանքներին ուկրաինական կողմի մասնակցության ձևաչափը, մասնավորապես՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի սպաների ներգրավումը բազմազգ ուսումնական շտաբում, ինչպես նաև թուրքական “ADA” դասի կորվետների (հետախուզական, պահակային և սուզանավերի դեմ կռվող ռազմանավ) վրա ուկրաինացի սպաների վերապատրաստումը։

Նշենք, որ 2020 թ․ դեկտեմբերի 14-ին Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են Ուկրաինայի ՌԾՈւ համար 4 միավոր “ADA” դասի կորվետների համատեղ արտադրության և բարելավված բնութագրերով Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագրեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *