Թուրքիան արդեն 3 կորուստ ունի Իրաքում քրդերի դեմ նոր գործողության ընթացքում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ապրիլի 26-ին հայտնել է Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ իրականացվող Pençe-Şimşek («Ճանկ-Կայծակ») և Pençe-Yıldırım («Ճանկ-Շանթ») ռազմական գործողությունների ընթացքում սպանված ևս երկու զինծառայողի մասին։ Նրանք են պայմանագրային Մուսթաֆա Չալըմը (Mustafa Çalım) և լեյտենանտ Մեհմեթ Քըվըքը (Mehmet Kıvık)։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ ռազմագործողությունները Թուրքիայի Զինված ուժերը սկսել է իրականացնել ապրիլի 23-ի ժամը 17։40-ից, իսկ առաջին կորստի մասին հայտնի է դարձել ապրիլի 25-ին։

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ “Pençe-Şimşek” և “Pençe-Yıldırım” ռազմական գործողություններին ներգրավված են ռազմաօդային ուժերի զինակիր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, F-16 կործանիչներ, ինչպես նաև ATAK ուղղաթիռներ։

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *