Tag Archives: ՀՀ ԶՈՒ 20

Զինծառայողները կպատրաստվե՞ն բուհական ընդունելությանը: Ռուսաստանը դեմ է Վրաստանին զինելուն. օրվա ամփոփում

Փետրվար 2, 2012 13:58 | RAZM.INFO - Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձել է զինծառայողների՝ զորացրվելուց հետո ուսումը շարունակելու խնդրին: ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ՀՀ ԶՈՒ  ստեղծման 20-ամյա հոբելյանի առիթով: Անդրադարձ է կատարվել Իրանի դեմ հավանական պատերազմի դեպքում Վրաստանի և Ադրբեջանի պահվածքին: Continue reading

Յ. Խաչատուրովը հորդորել է հարցնել Ալիևին, իսկ Ս. Օհանյանը դիմել է զոհվածների հարազատներին. օրվա ամփոփում

Հունվար 28, 2012 20:19 | RAZM.INFO - 1992թ. հունվարի 28-ին հիմնադրվեցին ՀՀ Զինված ուժերը: Այսօր օրվա խորհրդին և 20-ամյա ձեռքբերումներին են անդրադարձել մտավորականներն ու ազատամարտիկները: Իսկ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են բանակի ներկայիս վիճակն ու հետագա անելիքները: Continue reading

Արկադի Տեր-Թադևոսյան. «Մեր հաղթանակները սկսվեցին այն պահից, երբ մենք սկսեցինք գրոհել»

Հունվար 28, 2012 13:27 | RAZM.INFO - Արցախյան ազատամարտի հաղթանակի և Զինված ուժերի կայացման գործում իր անուրանալի դերն ունի Արկադի Տեր-Թադևոսյանը: Razm.info-ն ներկայացնում է Արկադի Տեր-Թադևոսյանի հետ զրույցը՝ պատմության այդ ժամանակահատվածի և պատերազմի ընթացքի շուրջ: — ԽՍՀՄ փլուզման ժամանակ նոր հանրապետություններ ձևավորվեցին և առաջիններից էր նաև Հայաստանը, որը քաղաքակիրթ ճանապարհով անկախության հասնել էր ուզում և հետագայում հասավ դրան: Continue reading

Ազատամարտիկները խոսել են ԶՈՒ 20-ամյա ձեռքբերումներից և Արցախյան ազատամարտից. օրվա ամփոփում

Հունվար 27, 2012 19:19 | RAZM.INFO - ՀՀ Զինված ուժերի հիմնադրման 20-ամյակի նախօրեին՝ այսօր, ասուլիսով հանդես են եկել Արցախյան ազատամարտի մասնակիցները: Նրանք պատմել են ոչ միայն այդ տարիներից, այլև անդրադարձել են ԶՈՒ-ում առկա խնդիրներին և ձեռքբերումներին: Միաժամանակ, ՀՀ նախագահը և Պաշտպանության նախարարը մեդալներ և շնորհակալագրեր են հանձնել ԶՈՒ-ի կայացման գործում ներդրում ունեցած անձանց: Continue reading

Դավիթ Ամալյան. «Բանակը հասարակության որդին է, որին սիրել է պետք, իսկ սիրված որդին՝ հաջողում է»

Հունվար 27, 2012 11:21 | RAZM.INFO - «Հունվարի 28-ը համազգային տոն է: Սակայն, չպետք է այն անվանել Հայոց բանակի կազամավորման օր: Քանի որ այն ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրն է, իսկ Հայոց բանակը շատ ավելի հին է» Continue reading

«Եթե բոլորը» … խաղաղություն ցանկանան

Հունվար 25, 2012 12:56 | RAZM.INFO - «Ամենակարևոր հարցերում աշխարհի բոլոր մարդիկ պետք է միակարծիք լինեն: Եթե ցանկանան խաղաղություն լինի՝ կլինի: Սա մեր պոզիտիվ վերաբերմունքն էր մեր իրականությանը»,- այսօր, լրագրողների համար կազմակերպված «Եթե բոլորը...» ֆիլմի ցուցադրությունից հետո ասաց ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը (ֆիլմում՝ հրամանատար Գևորգ): Continue reading

«Հրամանատարը պետք է հավաքող ոսպնյակ լինի». Գագիկ Գինոսյան

Հունվար 20, 2012 8:29 | RAZM.INFO - Արցախյան ազատամարտի առաջին կամավորներից էին մտավորականները: Նրանցից ոմանք  այսօր ավելի հաճախ նույնացվում են մշակույթի, քան Արցախյան ազատամարտի հետ: Այդ նվիրյալներից է «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով ոչ միայն ականատես է եղել, այլև մասնակցել է Երրորդ Հանրապետության զինված ուժերի ձևավորմանն ու կայացմանը: Continue reading