Զինծառայողները կպատրաստվե՞ն բուհական ընդունելությանը: Ռուսաստանը դեմ է Վրաստանին զինելուն. օրվա ամփոփում

Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձել է զինծառայողների՝ զորացրվելուց հետո ուսումը շարունակելու խնդրին: ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ՀՀ ԶՈՒ  ստեղծման 20-ամյա հոբելյանի առիթով: Անդրադարձ է կատարվել Իրանի դեմ հավանական պատերազմի դեպքում Վրաստանի և Ադրբեջանի պահվածքին:

  • «Մենք օգնելու ենք զինվորին մասնագիտական կողմնորոշման հարցում, օժանդակելու ենք, որպեսզի ուսումը շարունակի զորացրվելուց հետո»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
  • «Իրանի եւ Արեւմուտքի փոխադարձ ագրեսիվ հայտարարությունները հռետորաբանության մակարդակի պատերազմ են, ոչ ավելին»,- համոզված է հայ քաղաքագետը:
  • «Վրաստանը ԱՄՆ-ին կտա ցանկացած հնարավորություն և դրանից նա ոչինչ չի կորցնի, որովհետև ուղղակի իմաստով պատերազմն իրեն չի անդրադառնա: ԱՄՆ-ին կօժանդակի ոչ միայն Վրաստանը, այլև Թուրքիան, քանի որ նրանց հարաբերությունները վերջին շրջանում լավ չեն ընթանում»,- ասել է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի՝ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ Պոլովժիեվայի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
  • «Եթե անգամ Արևմուտքը հարձակվի Իրանի վրա, սկզբնական շրջանում Ադրբեջանը չեզոք դիրք կգրավի, կսպասի Իրանը թուլանա, նոր միայն կանցնի վճռական, կտրուկ գործողություններին»,- ասել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։

Մամուլն արդեն սկսել է շրջանառել Իրանի վրա հրաձակվելու հավանական ժամկետը:

  1. ԱՄՆ-ը՝ դաշնակիցների աջակցությամբ, 2012-ի հունիսին հնարավոր է՝ հարձակում գործի իրանական միջուկային օբյեկտների վրա, երբ Պարսից ծոց կհասնի ամերիկյան հատուկ նշանակության լողացող ռազմակայանը։ Այս մասին, ըստ APA գործակալության, տեղեկացնում են իսրայելական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրենց ռազմական աղբյուրները:
  2. «Իրանն այս պահին 4 ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ հարստացված ուրան ունի»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության վարչության պետ Ավիվ Կոխավին:
  3. ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է , որ ամերիկյան բանակը Աֆղանստանում իրականացվող գործողությունը կավարտի 2013 թ. վերջին:
  4. «Մենք կտրականապես դեմ ենք Սաակաշվիլի ռեժիմին ամեն տիպի զենք մատակարարելուն: Եթե իսկապես ընդունվի այդպիսի որոշում, ապա այն կապակայունացնի Կովկասում տիրող իրավիճակը»,- ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
  5. Տարեվերջին ավարտվում է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը: Առաջիկա երկու շաբաթներին Մոսկվա է այցելելու Ադրբեջանի պետական պատվիրակությունը՝ Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար:
  6. Անհայտ աղբուրների հաղորդմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության հրամանատարական կենտրոնը կտեղակայվի Գերմանիայում՝ ՆԱՏՕ-ի Ռամշտայնի ռազմակայանում, որի տեղակայման դեմ է հանդես գալիս Ռուսաստանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *