Tag Archives: ռազմական համագործակցություն

Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Ադրբեջանական ավիաուղիների նախագահ Ջահանգիր Ասկերովը և «Անտոնովի» նախագահ Միխայիլ Գվոզդևը՝ Ան-178 ինքնաթիռի մոտ Ապրիլ 24, 2017 17:15 | RAZM.INFO - Ապրիլի 24-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Օլեգ Գլադկովսկին այցելել է Ադրբեջան և հանդիպել  այդ երկրի փոխվարչապետ Յագուբ Էյուբովին, ով կարգավորում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական ոլորտը: Continue reading

Վրաստանը 4 մլն դոլար է հատկացնելու մարտական պատրաստության նոր կենտրոնի կառուցմանը

Վրաստանի ԶՈւ զինծառայողը վարժանքների ժամանակ Ապրիլ 11, 2017 15:58 | RAZM.INFO - Ապրիլի 11-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան խոհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ պաշտպանական գերատեսչությունը նախատեսում է մոտ 10 միլիոն լարի (~ 4 միլիոն ամերիկյան դոլար) հատկացնել մարտական պատրաստության նոր կենտրոնի կառուցման համար: Continue reading

Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը ստորագրել են 2017-18 թթ. ռազմական համագործակցության պլանը

Ադրբեջանի ՊՆ-ում անցկացվել է ամենամյա ադրբեջանա-բիրտանական ռազմաքաղաքական խորհրդակցություն Մարտ 9, 2017 19:12 | RAZM.INFO - Մարտի 9-ին Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2017-18 թթ. ֆինանսական տարվա համագործակցության ծրագիրը: Կողմերը համագործակցում են ռազմական վարժանքների, կրթության և խաղաղապահական առաքելությունների ոլորտներում: Continue reading

2017թ. Ռուսաստանը Տաջիկստանին մեծ քանակությամբ ավիացիոն տեխնիկա կմատակարարի

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն Նոյեմբեր 30, 2016 18:04 | RAZM.INFO - Ռազմական համագործակցության շրջանակներում 2017 թվականին Ռուսաստանը Տաջիկստանին մեծ քանակությամբ ավիացիոն տեխնիկա կմատակարարի: Այս մասին նոյեմբերի 30-ին  Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Շերալի Միրզոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Continue reading

Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել ռազմական ոլորտում. Վ. Ոսկանյան

Տարբեր ժամանակներում Իրանի առգրաված և ընդօրինակումով պատրաստված անօդաչու թռչող սարքեր Նոյեմբեր 15, 2016 15:51 | RAZM.INFO - Հայաստան-Իրան ռազմական համագործակցության համար առկա են բոլոր հնարավորությունները, և այն կարող է սկսվել մասնավորապես  կրթության, թիկունքի ապահովման և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համատեղ մեխանիզմներ մշակելու ոլորտներից: Այս մասին նոյեմբերի 11-ին  Razm.info-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Continue reading

Իրանն ու Չինաստանը կնքել են ռազմական համագործակցության համաձայնագիր

Չինաստանի պաշտպանության նախարար Չանգ Վանցյուան և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Նոյեմբեր 14, 2016 20:11 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Թեհրանում Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ Չանգ Վանցույան և Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը ստորագրել են  չին-իրանական ռազմական համագործակցության համաձայնագիր: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը: Սեպտեմբեր 16, 2016 12:40 | RAZM.INFO - Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը աշխատանաքային այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա և հանդիպել է այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:  Continue reading

ՆԱՏՕ-ն որոշել է աջակցել Ուկրաինային պաշտպանության ուժեղացման հարցում

Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ Հունիս 15, 2016 15:48 | RAZM.INFO - Հունիսի 15-ին Բրյուսելում կայացել է Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են Դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարները: Նիստի ժամանակ մասնակիցները որոշել են Ուկրաինային տրամադրել Աջակցության համապարփակ փաթեթ (Comprehensive Package of Assistance): Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներին

Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Հունիս 15, 2016 12:59 | RAZM.INFO - Հունիսի 15-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Ֆրանսիայից մեկնել է Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նորանշանակ նախարար Ֆիքրի Իշիկի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Continue reading

Վրաստանի և Ֆրանսիայի ՊՆ նախարարները քննարկել են Վրաստանի ՀՕՊ համակարգի ուժեղացման հարցերը

Ֆրանսիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Հունիս 15, 2016 10:54 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Վարշավայի գագաթաժողովին նախապատրաստվելու ընթացքում այցելել է նաև Ֆրանսիա, որտեղ հանդիպել է այդ երկրում իր գործընկեր Ժան-Իվ լը Դրիանի հետ: Continue reading