ՆԱՏՕ-ն որոշել է աջակցել Ուկրաինային պաշտպանության ուժեղացման հարցում

Հունիսի 15-ին Բրյուսելում կայացել է Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են Դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարները: Նիստի ժամանակ մասնակիցները որոշել են Ուկրաինային տրամադրել Աջակցության համապարփակ փաթեթ (Comprehensive Package of Assistance):  Այս մասին տեղեկացնում է Դաշինքի պաշտոնական կայքը:

Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ

Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ

Ըստ հաղորդագրության՝ փաթեթի նպատակն է աջակցել Ուկրաինային հզորացնել իր պաշտպանությունն ուժեղ անվտանգային կառույցների ստեղծմամբ:

Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ժամանակ Դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարներն Ուկրաինայի իրենց կոլեգայի՝ Ստեփան Պոլտորակի հետ քննարկել են այդ երկրի արևելյան հատվածում անվտանգային դրությունը, ինչպես նաև կառավարության բարեփոխումների զարգացումը: Ստոլտենբերգը հայտարարել է, որ «Ուկրաինայի արևելյան հատվածում իրավիճակը ռուսասանյան գործողությունների պատճառով շարունակում է մտահոգիչ մնալ»:

Ուկրաինայի պաշտպանության նախարարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Ուկրաինայի պաշտպանության նախարարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Ուկրաինական « Ունիան » լրատվական գործակալությունն իր հերթին, հղում անելով իր թղթակցին Բրյուսելում, հայտնում է, որ Պոլտորակը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե փաթեթը ներառում է պաշտպանունակության, կապի, լոգիստիկայի, ստանդարտացման, կիբերանվտանգության, բժշկական վերականգնողական, ռազմավարական կապի, հիբրիդային պատերազմներին դիմակայելու ոլորտներում համագործակցություն:

Ստոլտենբերգը հայտարարել է նաև, որ «Ուկրաինայի զինված ուժերի արդիականացումն այն ժամանակ, երբ այն ներգրավված է հակամարտության, այդքան էլ հեշտ չէ: Բայց կառավարությունը լավ առաջընթաց է գրանցում»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *