Tag Archives: Հմեյմիմ ավիաբազա

Ռուսաստանը կարող է կրկին օգտագործել Իրանի Համադանի ավիաբազան

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում Նոյեմբեր 15, 2016 18:33 | RAZM.INFO - ՌԴ Դաշնային խորհրդի  անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ՌԴ ԶՈւ ավիախումբ տեղակայելու մասին 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի վավերացումով պայմանավորված` դեռևս կարիք չկա օգտագործել Իրանի «Համադանի» ավիաբազան, սակայն չի բացառվում, որ Ռուսաստանը այդ  հարցի շուրջ  բանակցի Իրանի հետ: Continue reading

Պուտինը վավերացրել է Սիրիայում ավիախումբ տեղակայելու մասին պայմանագիրը

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում Հոկտեմբեր 14, 2016 19:23 | RAZM.INFO - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սիրիայի տարածքում ՌԴ զինված ուժերի ավիախումբ տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Continue reading

Ռուսաստանն իր ավիախումբը Սիրիայում կտեղակայի անորոշ ժամկետով և անհատույց

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում Հոկտեմբեր 12, 2016 19:26 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 12֊ին, Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Սիրիայում ՌԴ ԶՈւ ավիախմբի՝ անորոշ ժամկետով և անհատույց տեղակայման համաձայնագիրը, որով միաժամանակ կապահովվի Ռուսաստանի անվտանգությունը և կուժեղացվի դաշնակցին օժանդակումը։ Continue reading

Ռուսաստանը կընդլայնի և կարդիականացնի «Հմեյմիմ» ավիաբազան

ՌԴ օդուժի Սու-34 ռմբակոծիչը «Հմեյմիմ» ավիաբազայում Օգոստոս 11, 2016 15:11 | RAZM.INFO - Ռուսաստանը մտադրված է ընդլայնել Սիրիայում Հմեյմիմ բազայի ենթակառուցվածը,  բազայում ծանր ավիացիայի զետեղման համար հնարավորություններ ստեղծել, ինչպես նաև կառուցել զինավան անձնակազմի համար: Continue reading

Ռուսաստանը քննարկում է Սիրիայում ավիախումբ տեղակայելու համաձայնագիրը

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում Օգոստոս 10, 2016 14:47 | RAZM.INFO - Օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պետդումայում ներկայացրել է Սիրիայի տարածքում ՌԴ զինված ուժերի ավիախումբ տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայամանագիրը վավերացնելու մասին օրինագիծը: Continue reading

Ռուսաստանը Սիրիայում Տու-214Ռ հետախուզական ինքնաթիռներ է կիրառել

ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-124Ռ հետախուզական ինքնաթիռ Օգոստոս 4, 2016 12:40 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Իզվեստիա» լրատվակայքը փոխանցում է ՌԴ ՊՆ-ից ստացված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դիրքերը հետախուզելու համար օգտագործել են Տու-124Ռ (Ту-214Р) մարտավարական հետախուզական ինքնաթիռներ: Continue reading

Սիրիայում խոցել են ռուսաստանյան ուղղաթիռ

Օգոստոսի 1-ին Սիրիայում խոցված Մի-8 ուղղաթիռը: Լուսանկարը՝ Reuters-ի Օգոստոս 1, 2016 18:36 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 1-ին, Սիրիայի Իդլիբ նահանգում խոցել են Սիրիայում ռուսաստանյան ավիախմբի Մի-8 բեռնատար ուղղաթիռ: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում գտնվող անձնակազմի 5 անդամները մահացել են, սակայն շրջանառվում է մեկի ողջ մնալու և գերեվարվելու վարկածը: Continue reading

Շոյգուն հետագա մարտական ծառայության համար հրահանգավորել է Սիրիայում ծառայող ՌԴ զինծառայողներին

ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սիրիայում Հունիս 20, 2016 11:16 | RAZM.INFO - Հունիսի 18-ին Ռուսաստանի նախագահի հանձնարարականով Սիրիա է գնացել այդ երկրի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Նա հրահանգավորել է «Հմեյմիմ» ավիաբազայում ծառայող ռուսաստանցի զինծառայողներին հետագա մարտական ծառայության համար: Continue reading

Սիրիայում կործանվել է ռուսաստանյան Մի-28Ն ուղղաթիռ

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ Ապրիլ 12, 2016 14:49 | RAZM.INFO - Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը Սիրիայի Հոմս քաղաքի շրջանում կործանվել է Ռուսաստանի զինված ուժերի Մի-28Ն «Գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռ։ Երկու օդաչուն տեղում զոհվել են։ Continue reading

Սիրիայի ռուսաստանյան ավիախմբի առաջին խումբը վերադառնում է Ռուսաստան

Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ Մարտ 15, 2016 16:56 | RAZM.INFO - Մարտի 15-ին Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի առաջին ինքնաթիռների խումբը, այդ թվում` Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Տու-154 և Իլ-76 ուղևորատար, բեռնափոխադրող ինքնաթիռների առաջնորդությամբ դուրս են եկել Սիրիայի տարածքից և վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրեր՝ Ռուսաստան: Continue reading