Շոյգուն հետագա մարտական ծառայության համար հրահանգավորել է Սիրիայում ծառայող ՌԴ զինծառայողներին

Հունիսի 18-ին Ռուսաստանի նախագահի հանձնարարականով Սիրիա է գնացել այդ երկրի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Նա հրահանգավորել է «Հմեյմիմ» ավիաբազայում ծառայող ռուսաստանցի զինծառայողներին հետագա մարտական ծառայության համար: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:

ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սիրիայում

ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սիրիայում

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, աշխատանքային այցելության ժամանակ Շոյգուն տեղի իրադրության, ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիայի խնդիրերի կատարման մասին լսել է Սիրիայում ռուսաստանյան զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի զեկույցը:

Հաղորդվում է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարարն այցելել է թռիչքներ իրականացնող ռուսաստանցի օդաչուներին, ինչպես նաև ստուգել հակաօդային պաշտպանության խմբի հրամանատարական կենտրոնի մարտական հերթապահության ընթացքը:

Շոյգուն ստուգում է ՀՕՊ հրամանատարական կենտրոնի մարտական հերթապահության ընթացքը

Շոյգուն ստուգում է ՀՕՊ հրամանատարական կենտրոնի մարտական հերթապահության ընթացքը

Նշվում է, որ Շոյգուն ստուգել է նաև ավիաբազայում տեղակայված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մեկնարկային դիրքերը:

Հավելենք, որ այցի շրջանակներում Սերգեյ Շոյգուն հանդիպել է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում փոխգործակցության հարցեր:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսեց ավիահարվածներ հասցնել այդ երկրում կռվող ահաբեկիչներին։ Արդեն 2016 թվականի մարտի 15-ից ՌԴ ՊՆ-ն իր ուժերի հիմնական մասը հանեց Սիրիայից՝ նշելով, որ «իրենց առաջադրված խնդիրը կատարել են»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *