Դաղստանում հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է ԻՊ տեղի ղեկավարներից մեկը

Դաղստանում հունիսի 16-ին և 17-ին անցկացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում սպանվածների թիվը հասել է 15-ի: Հոսպիտալում հունիսի 18-ին մահացել է վիրավորված 5 ուժայիններից մեկը: Այսպիսով՝ մահացած ուժայինների թիվը 5 է, իսկ զինյալներինը՝ 10: Այս մասին հաղորդում է «Կովկասյան հանգույց» լրատվական կայքը:

ՌԴ ուժայիններ։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

ՌԴ ուժայիններ։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

Հիշեցնենք, որ hունիսի 16-ին Դաղստանի Սուլեյման-Ստալսկի շրջանի Կասումքենթ գյուղում ուժայինները հայտնաբերել էին խրամատ: Ըստ ուժայինների տեղեկությունների՝ խրամատում գտնվող զինյալները սկսել էին կրակել նրանց վրա: Հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Գործողությունը հունիսի 16-ի գիշերը վատ տեսանելիության պատճառով դադարեցվել էր: Հունիսի 17-ին արդեն հակաահաբեկչական գործողություններ էին սկսվել նաև Դերբենդի շրջանում: Գործողությունների հետևանքով այժմ հոսպիտալում է 4 ուժային: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հավելենք, որ հունիսի 17-ին ՌԴ Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ սպանված Հասան Աբդուլլաևը հայտնի է եղել «Աբու Յասիր» մականունով: Վերջինս ղեկավարել է մի շարք զինված խմբավորումներ և կապ է ունցել մի շարք հանցագործությունների հետ: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության տվյալներով էլ, Աբդուլլաևը հետախուզման մեջ է եղել 2009 թվականից:

Ավելի ուշ պարզվել է, որ Աբդուլլաևը Դաղստանի հարավային հատվածում եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի առաջնորդներից մեկը:

Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

One response to “Դաղստանում հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է ԻՊ տեղի ղեկավարներից մեկը

  1. Pingback: Դաղստանում զինյալները դպրոց են հրդեհել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *