Հունիսի 20-ին Ռուսաստանում նախատեսվում է Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք: Այնտեղ նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահի առանձնազրույցը, ինչպես նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում 10.08.2014թ.

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում
10.08.2014թ.

Հիշեցնենք, որ 2016 թվականին ապրիլյան մարտերից հետո Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ անցկացված քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել էին երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Քննարկվել էին Արցախի հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *