Tag Archives: խաղաղապահներ

Իտալիան առաջարկել է Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի

Նոյեմբերի 30-ին Հայաստան է վերադարձել Լիբանանում խաղարարար առաքելություն իրականացրած ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 4-րդ զորախումբը Դեկտեմբեր 20, 2016 17:40 | RAZM.INFO - Իտալական բանակի գեներալներից մեկն առաջարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելության մասնակցող հայ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, անցկացված ասուլիսին հայտարարել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, փոխանցում է Panorama լրատվակայքը։ Continue reading

2017-ին Հայաստանը կշարունակի խաղաղապահներ ուղարկել Աֆղանստան

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Դեկտեմբեր 7, 2016 19:54 | RAZM.INFO - 2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Continue reading

Վրաստանցի զինծառայողները հետ են մղել Աֆղանստանում Գերմանիայի հյուպատոսության վրա հարձակումը

Վրաստանի ԶՈւ երկրորդ հետևակային բրիգադի զինծառայողները՝ Աֆղանստան մեկնելուց առաջ (արխիվ) Նոյեմբեր 11, 2016 18:14 | RAZM.INFO - Նոյեմբերի 11-ի գիշերը Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքում հարձակման է ենթարկվել Աֆղանստանում Գերմանիայի հյուպատոսությունը: Ականապատ մեքենան բախվել է Mazar հյուրանոցին, որտեղ տեղակայված է Գերմանիայի հյուպատոսարանը, և պայթել է: Շենքի ներսում ևս եղել է պայթյուն, ինչից հետո սկսվել է մարտ: Continue reading

ՀՀ ԶՈւ խաղաղապահները 2016-ից հետո ևս ծառայություն կիրականացնեն Աֆղանստանում

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական ստորաբաժանումը՝ խաղաղարար առաքելությունից առաջ Հոկտեմբեր 6, 2016 14:10 | RAZM.INFO - Հոկտեմբերի 5-ին Բրյուսելում անցկացվել է Աֆղանստանին նվիրված համաժողովը, որին մասնակցող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է 2016թ.-ից հետո էլ ներկայիս մակարդակով պահպանել իր մասնակցությունը «Վճռական աջակցություն» առաքելությանը: Continue reading

ՀՀ ԶՈւ խաղաղապահներն անցկացրել են զորավարժություն

Հ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները զորավարժության ժամանակ Սեպտեմբեր 29, 2016 17:22 | RAZM.INFO - Սեպտեմբերի 27-ից  ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում,  խաղաղապահ գործողությունների սցենարով զորավարժություն է անցկացվում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Continue reading

Խաղաղապահության թեմայով ՀՀ պարտավորությունների կատարման ընթացքը ներկայացվել է ՄԱԿ հանդիպմանը

ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով Լոնդոնում անցկացված հանդիպման մասնակիցները Սեպտեմբեր 8, 2016 14:56 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը: Continue reading

ՀՀ ԶՈւ խաղաղապահներն մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանի առաքելությանը պատրաստվելու

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի՝ Գերմանիա մեկնող զինծառայողները Հուլիս 20, 2016 17:06 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո ՀՀ ՊՆ խաղաղապահները կտեղափոխվեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելության։ Continue reading

ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայությանը պատրաստվելու

Հայ խաղաղապահը Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորախմբում մարզումների ժամանակ Հունիս 13, 2016 19:18 | RAZM.INFO - Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունիսի 12-ին Հայաստանի զինված ուժերի խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա: Continue reading

ՄԱԿ-ում ներկայացվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում Հունիս 7, 2016 19:37 | RAZM.INFO - Հունիսի 3-ին ՄԱԿ անդամ պետությունների ոստիկանապետերի խորհրդակցության ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ներկայացրել է ՀԱՊԿ ոստիկանական խաղաղապահ ուժերը և հայտնել, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ՄԱԿ մանդատով խաղաղապահ առաքելությունների ուղարկել իր ստորաբաժանումները: Continue reading

Լիբանանում անցկացվել է ՀՀ խաղաղապահ զորախմբի հերթափոխ

Լիբանանում ՀՀ խաղաղապահները Հունիս 1, 2016 15:14 | RAZM.INFO - Մայիսի 30-ին Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում՝ UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի կենտրոնակայանում կայացել է հայաստանյան զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը: Continue reading